կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-22 14:13
Առանց Կատեգորիա

Գեր, ցածրահասակ եւ ոչ կույս աղջիկները պոտենցիալ "տունը մնացածներ" են

Գեր, ցածրահասակ եւ ոչ կույս աղջիկները պոտենցիալ "տունը մնացածներ" են

«Թվում է, թե անճար մարդիկ են դիմում մեզ, սակայն դա այդպես չէ. մեզ դիմում են համարձակները»,- ասաց «Երջանկության գաղտնիքը» ամուսնության գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:

«Երջանկության գաղտնիք» գործակալություն կարող են դիմել 28 տարին լրացած բոլոր տղամարդիկ, իսկ աղջիկների համար տարիքային սահմանափակում չկա: Ինչպես տեղեկացրեց տիկին Բաղիշյանը, հայ տղամարդու իդեալը մնացել է անփոփոխ: «Աղջիկը պետք է լինի նիհար, բոյով, կապուտաչյա և, ամենակարևորը, կույս»,- ասաց նա:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` 1980թ. ամուսնությունների թիվը մեր տարածաշրջանում կազմել է 32.000, 10 տարի անց` 28.000-ի, այնուհետև կտրուկ նվազել է` 1995թ. գրանցվել է 15.911 ամուսնություն, իսկ 2000թ. ամուսնացածների թիվը կազմել է 10.988, 2007-2010թթ.` 17.984: