Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի կենտրոնում հուլիսի 17-ին տեղի ունեցավ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացումը: Արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ:
«Արամ Մանուկյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է, բայց տեղադիրքի որոշումը կայացվել է համապատասխան պատկան մարմինների հետ քննարկումների, խորհրդակցությունների արդյունքում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: -Մենք ասել ենք, որ, մեր պատկերացմամբ, Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ճիշտ վայրը Հանրապետության հրապարակն է, բայց փորձել ենք նաև մասնագետների նկատառումները հաշվի առնել»:
Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանի արձանը ստացված է և իր տեսակի մեջ մայրաքաղաքում յուրօրինակ է: Նա նաև նշեց, որ հետևողական պետք է լինել և Արամ Մանուկյանի տունը վերածել թանգարանի:
Անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին և դիտարկմանը, որ սովորաբար հաղթում են այն ուժերը, որոնք իրականացնում են հեղափոխությունը, իսկ ՀՅԴ-ն դրանց թվում չէ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց. «Փոխվել է իրողություն, բայց մենք ընտրական գործընթացին կմասնակցենք առանձին՝ մեր ծրագրով: Մեր էլեկտորատը կայուն է»:
Մանրամասն՝ տեսանյութում: