«Բարսելոնան» ուսումնասիրում է ընդդեմ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ՈՒԵՖԱ հայտ ներկայացնելու հնարավորությունը. հայտնում է AS-ը։
Կատալոնյան ակումբը վրդովված է պորտուգալացու` խաղից հետո արած հայտարարությունից. «Ես կամաչեի հաղթել Չեմպիոնների լիգայում նման կերպով։ Չգիտեմ` ինչ է դա. գուցե Վիլյարի (Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի) ուժը ՈՒԵՖԱ-ում կամ էլ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Ես չեմ հասկանում կատարվածը»։
Եթե «Բարսելոնան», այնուամենայնիվ, բողոք ներկայացնի ՈՒԵՖԱ, և վերջինս ընդունի այն, ապա պորտուգալացին կարող է տուգանվել կամ նույնիսկ որակազրկվել։