Կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էռնանդեսը հիշել է այն ժամանակները, երբ կատալոնական ակումբում էր աշխատում Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, այս մասին հայտնել է AS-ը: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն այն ժամանակ Մյունխենի Բավարիայի ներկայիս մարզիչ Լուի վան Գալի օգնականն էր, ինչպես նաև երբեմն մարզում էր թիմի 2-րդ կազմը: «Մոուրինիոն իրական հաղթող է, ով ստիպում է մնացածին ևս տրամադրվել հաղթանակի: Բարսելոնայում նա մեծ աշխատանք է տարել, ինչի համար նրան այստեղ շատ են հարգում: Երբ նա աշխատում էր որպես Վան Գալի օգնական, հաճախ մարզումներ էր անցկացնում ակումբի 2-րդ թիմի հետ: Եվ ես պետք է ասեմ, որ դրանք պարզապես ֆանտաստիկ էին», - ասել է Չավին: