|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը մի քանի ամիս առաջ գաղտնի փաստաթղթեր է մոռացել Լոնդոնի հյուրանոցներից մեկում: Երեկ այդ մասին տեղեկացրել է իսրայելական 2-րդ հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիա այցի ժամանակ Բարաքը հանգրվանել է Park Plaza հյուրանոցում եւ այնտեղ նրան տարբեր փաստաթղթեր են ուղարկել` ծանոթացման համար, այդ թվում` հույժ գաղտնի: Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց հյուրանոցի նույն համարում հանգրվանել է իսրայելցի մի գործարար: Նա էլ հայտնաբերել է փաստաթղթերն ու հանձնել անվտանգության մարմիններին:
Ըստ հեռուստաալիքի` փաստաթղթերը հույժ գաղտնի դասին են պատկանել:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է մոռացված փաստաթղթերի մասին տեղեկատվությունը` նշելով, սակայն, որ դրանք այնքան էլ կարեւոր ու գաղտնի չեն եղել: