կարևոր
3502 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-08 09:37
Քաղաքական

Ովքե՞ր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովին. հյուրանոցում տեղեր են ամրագրել. «Ժողովուրդ»

Ովքե՞ր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովին. հյուրանոցում տեղեր են ամրագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ-ականներն այդ երկու օրը անցկացնելու են Գյումրու շքեղ GRAND HOTEL GYUMRI by APRICOT հյուրանոցում, որը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում:

Ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն արդեն երկու օրով տեղեր ամրագրել են հյուրանոցում: Կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին գրել էր՝ Գյումրու մեր աղբյուրները հայտնել են, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, որը փոխքաղաքապետ կարգվեց: Հիմա, ըստ տեղեկությունների, նպատակ ունեն քաղաքապետի պաշտոնում նշանակել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում