կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 03:04
Քաղաքական

Ցեղասպանությունները պետք է դատապարտել

Ցեղասպանությունները պետք է դատապարտել

Բոլոր ցեղասպանությունները պետք է ճանաչվեն ու դատապարտվեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական մեծամասնությունը դեռեւս չի պատրաստվում հայտարարությամբ կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ասորիների ու հույների, ինչպես նաեւ վերջին շրջանում Աֆրիկայում եւ Բալկաններում կատարված ցեղասպանությունների վերաբերյալ. «Այս պահին նման նախագիծ չկա, բայց կարծում եմ, որ պետք է ճանաչել ե'ւ ասորիների, ե'ւ հույների, ե'ւ այլ ժողովուրդների ցեղասպանությունները, իսկ ցեղասպանություններ, որպես այդպիսիք, մոտ 15-16 պետությունում տեղի են ունեցել»: