Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչ կասի Բերձորում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ես շատ պարզ հայտարարել եմ, որ դատապարտում եմ բռնությունը, բայց նաև երկու բան եմ ավելացրել, որ ԼՂ-ն անկախ պետություն է, կեսից, եկեք, օյիններ չանեն, ու չփոխենք տրամաբանությունը: Կա'մ ընդունում ենք, որ ԼՂ-ն անկախ է, կա'մ` ոչ, եթե` ոչ, ուրեմն ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին:
Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Ֆրանսիան ձեզ վիզա տա նրա համար, որ այնտեղ իշխանափոխության երթ կազմակերպեք, չկա տրամաբանություն: Բացի այդ` ես չեմ ընդունում Հիմնադիր խորհրդարանի նպատակները, չեմ ընդունում, որ Ցեղասպանության օրվա հետ կապվեն ներքաղաքական նպատակները:
Մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչ հարված ենք հասցնում ապրիլի 24-ի օրվա նշանակությանը: Մենք մեր միջև թշնամանք սկսենք ու ուրախացնե՞նք մեր թշնամիներին: ԼՂ-ն պատերազմի մեջ գտնվող երկի՞ր է թե՞ ոչ: Գնալ ու քաղաքական խնդիրներ առաջացնել, կարծում եմ, այո, վտանգավոր է: Բայց այն, ինչ կատարվել է սահմանին, անթույլատրելի է: Մենք դատապարտել ենք, ներողություն, բայց ուրիշ էլ ի՞նչ պետք է անեինք»,- ասաց Արմեն Ռուստամյանը: