|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պետք է դատապարտվեն ցեղասպանությունները։ Ցեղասպանության ենթարկված անձինք և ժողովուրդները պետք է դրա դիմաց փոխհատուցում ստանան՝ ցեղասպանությունը կանխելու համար, ցեղասպանությունները որևէ տեղ էլ եղած լինեն։ Այս մասին ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն էր։ Նախագիծն առաջարկում է հայկական օրացույցում 2014 թ Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանել օգոստոսի 3-ը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ այո՛, պետք է հիշենք, որ եզդի ժողովուրդը հայ ժողովրդին ուս-ուսի տված կռվել է ոչ միայն առաջին Հանրապետության օրերին, այլ նաև այն, որ հազարվոր եզդիներ մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների ժամանակ։