|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը չի պատրաստվում Վրաստանից փոխհատուցում պահանջել 2008-ի օգոստոսին տեղի ունեցած դեպքերի համար, սակայն հույս ունի, որ Վրաստանը կհետեւի իր` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ ուժ չկիրառելու մասին հայտարարություններին:
Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ բանակցություններից հետո. գրում է Lenta.ru-ն:
Լավրովը նշել է նաեւ, թե չի բացառում, որ Վրաստանի կողմից ռազմական սադրանքներ լինեն. «Թբիլիսիի ներկայիս ղեկավարությունից ամեն ինչ սպասելի է, ուստի մենք հարավօսական սահմանները հուսալիորեն պաշտպանելու համար անելու ենք ամեն ինչ եւ միշտ զգոն ենք լինելու, եթե 2008-ի օգոստոսի հանցագործությունը կրկնելու փորձ լինի»: