|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանի խորհրդարանում ներկայումս երեք հայ պատգամավոր կա:
Նրանցից մեկի` Արմեն Բայանդուրյանի հետ զրույցում «Երկիր»-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե Վրաստանի խորհրդարանում ո՞րն է եղել նրա վերջին նախաձեռությունը, որն անմիջապես վերաբերել է հայկական համայնքին:
Պատգամավորը պատմեց, որ իր նախաձեռնությամբ վերջերս ընդունվել է Վրաստանի բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդ փոփոխության` Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բուհ ընդունվելիս կարող են քննություն հանձնել իրենց մայրենի լեզվով, սակայն մեկ տարվա ընթացքում, կառավարության ֆինանսավորմամբ, տվյալ ուսանողը պետք է վրացերեն սովորի:
Ընդ որում` Ա. Բայանդուրյանը հատուկ նշեց. «Ես որպես հայ չէ, որ ներկայանում եմ խորհրդարանում, այլ որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավոր»:
Ի դեպ, Վրաստանի հայկական համայնքում մեր հարցումները ցույց տվեցին, որ վերոհիշյալ օրենքի ընդունման նախաձեռնողը ոչ թե խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը կամ հայ պատգամավորներն են, այլ Վրաստանի նախագահը: