|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո ձայների` 15 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ անձեռնմխելիությունից զրկվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան. տեղեկացնում է aliq.ge կայքը:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու համաձայնություն ստանալու համար: Ըստ դատախազի` Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվելու հունիսի 20-ին ցույցի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու և առաջնորդելու համար` Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով:
Նիկա Մելիան հունիսի 20-ի կեսգիշերին կոչ էր արել ծայրահեղ լարված ցուցարարներին` գրոհով վերցնել խորհրդարանը, ինչի հետևանքով ոստիկանները ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամբ: