կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 18:49
Առանց Կատեգորիա

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի խորհրդարանի միակ քուրդ պատգամավոր, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Ալթան Թանը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին խոստովանել է, որ 1915-ին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մեջ դեր են ունեցել նաեւ քրդերն ու այլ մահմեդականներ։

 

«Ցեղասպանության ժամանակ բոլոր քրդերը չէ, իհարկե, որ սուր են վերցրել, սակայն քուրդ առաջնորդներն ունեցել են մեղքի լուրջ բաժին»,- ավելացրել է պատգամավորը՝ քննադատելով նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

Ալթան Թանը այս նույն հայտարարությունն  արել է Մարդինի Արթուքլու համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովում: Իսկ ավելի վաղ քուրդ պատգամավորը նշել էր, որ ինքը, որպես քաղաքական գործիչ, 1915-ին հայերի նկատմամբ իրականացվածը բնութագրում է որպես ցեղասպանություն:

 

Ալթան Թանը շեշտել էր. «Հիմա ես որպես խիղճ ունեցող մարդ եմ խոսում: Թե ի՞նչ պայմաններում կոտորվեցին այդ մարդիկ, կարեւոր չէ: Հետեւանքն այն է, որ հայ ժողովուրդը ոչնչացվեց: Դրա ապացույցը նաեւ այսօր մեր աշխարհագրական տարածքի ժողովրդագրությունն է: Այն ժամանակ 13 միլիոն բնակչություն ունեցող երկրի 1,2 միլիոնը հայեր էին: Այսինքն՝ հայերը կազմում էին բնակչության 10 տոկոսը: Հիմա բնակչության թիվը 75 միլիոն է, իսկ հայերն ընդամենը 40 հազար են: Հետեւանքը սա է»: