կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 09:07
Հասարակություն

Հարություն Փամբուկյանը ցանկանում է հրաժարվել Թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Հարություն Փամբուկյանը ցանկանում է հրաժարվել Թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է . «ՉԻ» տեղեկություններով՝ «Առագաստ» սրճարանի հարևանությամբ գործող «Տրիումֆ» բար- սրճարանը շարունակում է հաճելի ժամանցավայր մնալ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի և օլիգարխիկ համակարգի համար: Ի դեպ, վերջիններիս կարելի է այսուհետ տեսնել նաև ցերեկային ժամերին: Այս օրերին Ռուբեն Հայրապետյանի հետ կարելի է նկատել նաև Աժ՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանին, որը մերթ ընդ մերթ տևական ժամանակով բացակայում է երկրից: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Փամբուկյանը մեկ տարուց ավելի է, ինչ ցանկանում է հրաժարվել ՀՀ Թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, սակայն դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում»:

 

Yerkir.am-ի տեղեկություններով՝  Փամբուկյանի այս մտադրությունը կապված է հայկական թենուսում առկա ճգնաժամի հետ: Ներկայումս գործերը լավ չեն նաև  նրան պատկանող  «Orange Fitness» թենիսի ակումբում, օր օրի նվազում է այնտեղ մարզվող պրոֆեսիոնալ թենիսիստների թիվը և ակումբը նախկինի նման եկամտաբեր չի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։