Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2010-11-11 04:01
Աշխարհ

Ղրղստանի խորհրդարանի աշխատանքը ուղեկցվել է ցույցով

Ղրղստանի խորհրդարանի աշխատանքը ուղեկցվել է ցույցով
2010 թ.ի հոկտեմբերի 10-ի պառլամենտական ընտրությունների արդյունքում ընտրված կազմը նոյեմբերի 10-ին մասնակցեց խորհրդարանի առաջին նիստին: Ղրղստանի խորհրդարանը չէր գործում 2010 թ.ի ապրիլից. երբ երկրում տեղի էր ունեցել հեղաշրջում, որի արդյունքում զոհվել էին մոտ 90 հոգի: Միաժամանակ Ղրղստանի «Սպիտակ տան» մոտ հավաքվել էին մոտ 100 ցուցարարներ` ապրիլյան դեպքերի զոհերի ազգականները, որոնք արտահայտում էին իրենց վրդովմունքը Խորհրդարանում որոշ կուսակցությունների ներկա գտնվելու վերաբերյալ: Արդյունքում քաշքշուք է առաջացել ցուցարարարների և ոստիկանների միջև: