Վաշինգտոնում հայերն ու քրդերը Էրդողանին դիմավորել են բողոքի ցույցով
Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնում դիմավորել են բողոքի ցույցով:
Ըստ «Ասպարէզ»-ի՝ հայերն ու քրդերը համատեղ ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի նախագահի:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դրոշներով և Հայոց եցղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներով՝ ցուցարարները բոյկոտել են Էրդողանի այցը: