կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 01:56
Արցախ

Ոստիկանը փորձել է գումարը յուրացնել

Ոստիկանը փորձել է գումարը յուրացնել

Արդեն մի քանի է Ղարաբաղում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդներից գումար չեն վերցնում. ասել է թե՝ գործում են օրենքի շրջանակներում:

Գաղտիք չէ, որ ոստիկանները, նախկինի պես չեն համարձակվում վարորդներից գումար պահանջել, բայց արի ու տես, որ գումար յուրացնելու ճանապարհ, այնուամենայնիվ, գտնում են ոմանք:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ գլխավոր դատախազության կայքից, հանրապետության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ սպայական դասակի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արամ Զաքարյանը, լիազորված լինելով ստանալ ճանապարհային երթեւեկության կանոնների համար տուգանքի գումարը, Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի բնակիչ Արտյոմ Արսենյանի եւ Մաղավուզ գյուղի բնակիչ Ալբերտ Հարությունյանի կողմից ՃԵԿ-ի խախտման հետեւանքով առաջացած 60.000 եւ 250.000 դրամ տուգանքի գումարից 50.000 դրամը չի մուծել ԼՂՀ պետբյուջե, այլ շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական դիրքն օգտագործելով, ծախսել է անձնական կարիքների համար` իր գործողություններով զգալի չափով նյութական վնաս պատճառելով պետությանը:

ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում սույն նյութերով հարուցվել է քրեական գործ ԼՂՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /յուրացնելը կամ վատնելը` պաշտոնական դիրքի չարաշահումով/:  Նախաքննությունը կատարում է դատախազության հատուկ քննչական բաժինը: