կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 22:41
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Գները կատաղել են

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Գները կատաղել են

Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ` անցած տարվա աշնանը Սերժ Սարգսյանը լրագրողների հետ մի հանդիպման ժամանակ, անդրադառնալով գնաճի թեմային, նեղսրտում էր, թե Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են 8 տոկոսով, իսկ գներն աճել են 5 տոկոսով:

Դրանով նա ուզում էր ասել` ախր ի՞նչ եք դժգոհում, թե գները աճել են, դեռ մի երեք տոկոսով էլ հարստացել եք: Դժվար է ասել, նա՞ էր հաշվարկել այդ թվերը, թե՞ ուրիշն էր նրան տվել նման հաշվարկ, բայց փաստ է, որ այդ դեպքից  հետո Սերժ Սարգսյանը գնաճի մասին խոսելիս նման «դիպուկ» հաշվարկներ այլեւս չի անում: Ու ճիշտ է անում: Գնաճը Հայաստանում արդեն անցել է տրամաբանական բոլոր սահմանները:

Արդեն մի քանի շաբաթ համաշխարհային պարենային շուկայում նկատվում է գների նվազում, իսկ Հայաստանում այդ ընթացքում դրամի զգալի արժեզրկում տեղի չի ունեցել: Չնայած դրան` մեզ մոտ գները շարունակել են աճել: