Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ Կոլորադո նահանգում ջրհեղեղի արդյունքում չորս մարդ է զոհվել, անհետ կորել է 580-ը: Շուրջ 2000 մարդ տարհանվել է Լեոն քաղաքից։ Կոլորադոյի նահանգապետը նշել է, որ հեղեղումներից տուժել են նահանգի 14 շրջաններ։ Միայն Բոուլդեր շրջանում ջրհեղեղից առաջացած վնասը կազմել է 150 մլն դոլար: Տարերային աղետից տուժել են 30 կամուրջներ ու ավտոճանապարհներ:
Նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 13-ին Կոլորադոյում արտակարգ դրություն է հայտարարել: Իսկ օդերեւութաբանները հորդառատ անձրեւներ են կանխատեսում նաեւ այսօր:
Վիճակը լավ չէ նաեւ Մեքսիկայում
Մեքսիկայի ծովափնյա շրջաններից տարհանվել է ավելի քան 15 հազար մարդ. Այսօր' սեպտեմբերի 15-ին եւ վաղը հզոր փոթորիկ, անձրեւ ու հեղեղ է սպասվում:
Ռումինիան չի զիջում ԱՄՆ-ին ու Մեքսիկային:
Ռումինիայի արեւելքում ջրհեղեղ է: Մոտ 2000 բնակարաններ վնասվել են, իրենց բնակավայրերը լքել է մոտ 7000 մարդ: Կան զոհեր: