|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պայթյունից գեներալ է զոհվել
Պակիստանի Վերին Դիր շրջանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել են գեներալ ու գնդապետ: Զինծառայողները վերադառնում էին զորամաս կատարած այցելությունից, երբ պայթել է ավտոմայրուղու վրա տեղադրված ռումբը: Ոստիկանությունը պայթյունի համար մեղավոր է համարում պակիստանյան թալիբներին, որոնք արդեն տեւական ժամանակ ահաբեկչական պատերազմ են վարում իշխանությունների ու ուժայինների հետ:
Գնդակահարվել է բարձրաստիճան պաշտոնյա
Իսկ Աֆղանստանի հարավում թալիբները գնդակահարել են իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյա կնոջ: Նա քայլելիս է եղել փողոցով, երբ ընդառաջ եկած մոտոցիկլետից կրակ են արձակել: Պաշտոնյայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պայթյուններ` Իրաքում
Այսօր առավոտյան մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Իրաքում, որոնց հետեւանքով մոտ 40 մարդ զոհվել է: Պայթուցիկ սարքերը ամրացված են եղել ավտոմեքենաներին: Բոլոր այն քաղաքները, որոնցում պայթյուն է իրականացվել, գտնվում են Իրաքի մայրաքաղաքից ոչ հեռու: Վերջին ժամանակներում սրվել է լարվածությունը շիա եւ սուննի մահմեդական խոշոր համայնքների միջեւ: Իսկ թե որ կողմն է պայթյունը կազմակերպել, դեռ հայտնի չէ: