կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 12:36
Քաղաքական

Երեք պատճառ, թե ինչու է Ալիեւը կատաղել

Երեք պատճառ, թե ինչու է Ալիեւը կատաղել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսեց սահմանային լարված իրավիճակի ու դրա հետ կապված քաղաքական մարտահրավերների մասին:

Նա նշեց, որ 1994-ից ի վեր առաջին անգամ է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է հրետանային կայանքներ` կրակահերթերն ուղղելով ոչ թե սահմանապահ հայկական դիրքերի, այլ սահմանից հեռու գտնվող զորամասերի վրա: Քաղաքագետը վստահաբար նշեց, որ չի կարծում, թե այս տարիների ընթացքում ադրբեջանական կողմը ստացել է այնքան առավելություններ, որ կարողանա լայնածավալ ռազմական գործողություններ նախաձեռնել ու հաղթել:

Ուստի հարց է ծագում, թե ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Սերգեյ Մինասյանը մի քանի գործոն նշեց: Չի բացառվում, որ Ադրբեջանը վրեժ է լուծում նախորդ կորուստների համար, որովհետև նախորդ ամիսներին հայկական կողմը, համարժեք պատասխան տալով, կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին: Երկրորդ գործոնը կապված է Ադրբեջանի ներքաղաքական, սոցիալական ու ֆինանսատնտեսական իրավիճակի հետ, որը շատ է սրվել այնտեղ, ու այդ ամենից իր հասարակության ուշադրությունը շեղելու համար Ալիևը կարող է գնալ նման քայլի: Եվ երրորդ գործոնը Սերգեյ Մինասյանը կապում է Ադրբեջանի արտաքին քաղաքական վիճակի հետ, որովհետև նկատվում է լարվածություն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: