Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված անվտանգության խորհրդի հատուկ նիստում քննարկման առիթ են դարձել Եվրամիության հետ հարաբերությունները եւ Մոսկվայի հնարավոր քայլերը` ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ Տրանսկասպյան գազամուղի կառուցման:
Ռուսաստանի նախագահը, քննարկման ընթացքում անդրադառնալով Տրանսկասպյան գազամուղի կառուցման խնդրին, նշել է. «Ռուսաստանը պետք է հստակ ձեւակերպի իր դիրքորոշումը եւ իրազեկի այդ մասին Կասպից ծովի մեր հարեւաններին, եթե նրանք այս կամ այն որոշումներն ընդունեն»:
Ռուսաստանը եւ Իրանը համատեղ ճնշում կարող են իրականացնել նաեւ թուրքմենական եւ ադրբեջանական ուղղություններով միաժամանակ: Իսկ Բաքվի նկատմամբ ցանկացած ճնշում առնչվում է տարածաշրջանի մյուս երկու պետություններին` Հայաստանին եւ Վրաստանին: Եթե Մոսկվան եւ Թեհրանը համակարգեն իրենց քայլերը Ադրբեջանի նկատմամբ, առաջինը, ինչ «կհասկացվի» Հայաստանին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը հնարավորինս սառեցնելու պահանջն է:
Իհարկե, Մոսկվան եւ Թեհրանը Ադրբեջանի վրա ներգործության երկու լծակ ունեն (լեզգիական եւ թալիշական հիմնախնդիրները): Բայց ազգամիջյան հողի վրա Ադրբեջանը «պայթեցնելու» տարբերակը վերջին ռեզերվն է, «ծանր հրետանին», որը կարող է գործադրվել, եթե Աշգաբադին եւ Բաքվին «խելոքացնելու» քաղաքական, իրավական եւ տնտեսական ռեսուրսները չաշխատեն: