կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-15 04:02
Արցախ

"Ազատ Արցախ"-ը պետք է սպասի

"Ազատ Արցախ"-ը պետք է սպասի

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը օրերս բարձրացրեց հանրապետական «Ազատ Արցախ» թերթի խմբագրության շենքային պայմանների բարելավման հարցը։

Տեղեկացնենք, որ թերթի խմբագրությունը ներկայումս գտնվում է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի շենքում, որտեղ տեղակայված են նաեւ մշակույթի նախարարությունը եւ մի քանի միություններ։

Ի զարմանս Արպատ Ավանեսյանի` մինչեւ հիմա լրագրողները աղմուկ չեն բարձրացրել իրենց աշխատանքային պայմանների վերաբերյալ։

«Նախատեսվո՞ւմ է, արդյոք, թերթի խմբագրության շենքային պայմանների բարելավում» հարցին ի պատասխան ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ առայժմ հնարավորությունները դրանք են, միաժամանակ տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության համար նոր շենք է կառուցվում Շուշիում (շինարարական աշխատանքներն այս տարի կավարտվեն)։ Նախարարության տեղափոխվելուց հետո էլ, ըստ նրա, որոշում կկայացվի` պալատի շենքի հետ կապված։

Այնպես, որ «Ազատ Արցախ»-ի աշխատակիցները դեռ պետք է սպասեն։ Նրանք արդեն սովորել են ե'ւ վատ պայմաններին, ե'ւ անընդհատ տեղափոխվելուն. վերջին մի քանի տարում հասցրել են 3 անգամ շենքից շենք տեղափոխվել: