|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 12-ին՝ ժամը 22.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 48/27 շենքի հարակից տարածքում վերամբարձ կռունկը թեքվել է և հնարավոր է շրջվի:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ տարածքում իրականացվում է բնակելի շենքերի շինարարություն (նախնական տվյալներով` «Միկա» շինարարական կազմակերպության կողմից), եւ թեքված վերամբարձ կռունկը սպառնում է մոտակա նորակառույց, չբնակեցված շենքին:
Շինարարություն իրականացնող կազմակերպության պատասխանատու անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տարածքն անհապաղ փակվի և կռունկի շրջման վտանգը վերացվի: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: