Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս 2010 թ. մայիսի 15-ին Գյումրիի Արագած ճեմափողոցում` երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանաչ տարածքում փորվել էր մի մեծ փոս, որը, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի, ժամանակավոր շինություն կառուցելու համար էր:
Տեղի հասարակական կազմակերպությունները պարզել էին, որ այդ հատվածում 99 տարի վարձակալության ժամկետով, 300 քմ մակերեսով տարածք է հատկացվել Գյումրիի մի քաղաքացու` կառուցապատման թույլտվությամբ: Մինչդեռ, ըստ Գյումրիի գլխավոր հատակագծի, տվյալ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելն արգելված է:
Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ` վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք ՀԿ-ների և մտավորականների կողմից ապօրինի հողհատկացման այդ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով բազմաթիվ դիմում-բողոքներ են հղվել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանին, Գյումրիի քաղաքապետ Վ.Ղուկասյանին. տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
Այսօր Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գ. Պետրոսյանին ուղղված պատասխան գրությամբ հայտնել է, որ «Գյումրիի քաղաքապետի 2011 թ. մարտի 25-ի N 1065-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Արագած փողոցի կենտրոնական մասի կանաչ տարածքում առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցման նպատակով քաղ. Արտյոմ Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 26-ի, N 300-Ա որոշումը»:
Ներկայումս ՀԿ-ները պատրաստվում են ևս մեկ դիմում-նամակ հղել քաղաքապետարան` ապօրինի շինարարության հետքերը վերացնելու և տարածքը կանաչապատելու առաջարկությամբ: