|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Հակոբ Հակոբյանը ասուլիսային առիթը բաց չթողեցին «Տաշիր 2010» մրցանակաբաշխության ժամանակ Սամվել Կարապետյանի` բնակարանների նվիրատվությունը գովերգելու համար:
Տաճատ Վարդապետյանը նույնիսկ Ջիվանի հիշեց` «Խելքի աշեցեք». ուղղված էր բոլոր նրանց, ովքեր քննադատել էին «բարեգործությունը». չէ՞ որ նման քննադատությունները հիասթափեցնում են բարեգործներին:
Այնինչ, ըստ Տ. Վարդապետյանի, սա նոր տաղանդներ գտնելու լավագույն տարբերակն է եւ պետք է վարակիչ օրինակ լինի մյուսների համար:
Տ. Վարդապետյանը նույնիսկ դժգոհեց, որ նույն խստությամբ մամուլը չի խոսում «ազգային բյուջեն թալանողների» մասին, իսկ այն հարցին, թե ովքե՞ր են թալանչիները, պատգամավորը խուսափողական պատասխան տվեց:
Հակոբ Հակոբյանին այս թեման բավականին վրդովեցրեց: Նրա կարծիքով` Ս. Կարապետյանի իրավունքն էր նվերներ տալ կամ չտալը: Ըստ նրա` հասարակության որոշ շերտեր քննադատեցին այդ քայլը, քանի որ իրենց ավելի արժանի էին համարում` բնակարանը ստանալու համար:
Իհարկե, կա սոցիալական խնդիր, սակայն, Հ. Հակոբյանի խոսքերով, այդ հոգսերը լուծելը Սամվել Կարապետյանի խնդիրը չէ: Եվ ինչ էլ անում է, պետք է գոհանալ: Հ. Հակոբյանը հիշեց, թե մի ժամանակ գնահատվում էր Լոս Անջելեսից ծամոն բերողների գործը, իսկ հիմա մարդը Հայաստան բնակարաններ է բերում: