Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել մեծ նշանակություն չտալ զորահավաքի շարունակման մասին հաղորդագրություններին, որոնք ամանորյա օրերին տարածվել են Telegram-ալիքներում: Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությանը:
«Առհասարակ պետք չէ նման կարևորություն տալ Telegram-ալիքներին: Սկզբնաղբյուրը պաշտոնական կառավարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գլխավորությամբ: Չի կարելի գերագնահատել Telegram-ալիքները», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով զորահավաքի մասին հաղորդումները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի զորահավաք էր հայտարարվել։ Հոկտեմբերի վերջին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահին տեղեկացրել էր, որ զորահավաքի հետ կապված աշխատանքներն ավարտված են։
Նոյեմբերի 1-ին Պեսկովը հաստատել էր, որ մասնակի զորահավաքն ավարտվել է, և համաձայն նախագահի աշխատակազմի պետական իրավական վարչության եզրակացության՝ դրա ավարտի մասին առանձին հրամանագիր չի պահանջվում։ Պեսկովի խոսքով՝ ՊՆ-ն հեռագրեր է ուղարկել զինկոմիսարիատներ՝ ծանուցագրեր ուղարկելը դադարեցնելու հրամանով։
Այն հարցին, թե արդյոք ուժի մեջ է մնում զորահավաքի մեկնարկի մասին սեպտեմբերյան հրամանագիրը, և արդյոք դրա հիման վրա կարող է զորակոչի նոր փուլ սկսվել, Պեսկովը պատասխանել է.
«Ոչ, խոսքը գնում էր հստակ թվաքանակի՝ 300 հազար մարդու մասին, այդ հրամանը համապատասխանաբար կատարվել է»։
Նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ զորակոչվել է 318 հազար մարդ, այդ թվում՝ կամավորներ։ Դեկտեմբերին նա հայտնել էր, որ լրացուցիչ զորահավաքի կարիք չկա: