|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունն այսօր հրամայել է Գազայի հատվածում գործող բոլոր գրոհայիններին` դադարեցնել իսրայելական տարածքների հրետակոծումը. տեղեկացնում է «Ջերուսալեմ պոստը»:
Երեկ ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թեւի` «Իզեդդին ալ Քասսամի բրիգադների» անդամները ստանձնել են Սաադ իսրայելական բնակավայրում դպրոցական ավտուբուսի վրա կրակ բացելու պատասխանատվությունը: Երկու իսրայելցի վիրավորվել էին, մեկը` ծանր:
Այդ միջադեպից հետո իսրայելական տանկերը եւ ռազմաօդային ուժերը մի քանի հարված էին հասցրել Գազայի հատվածին: Զոհվել էր 6 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Իսրայելական զինվորական ներկայացուցչի խոսքերով` հարվածներն ուղղված են եղել Գազայի հատվածի 9 նպատակակետի, այդ թվում` ստորգետնյա թունելներին, որոնցով Եգիպտոսից զենք է բերվում Գազա: