կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 06:10
Առանց Կատեգորիա

Աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան ստատուսի համար

Աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան ստատուսի համար

LLoyd բանկի աշխատակցուհի Ստեֆանի Բոնը աշխատանքից հեռացվել է այն բանի համար, որ Facebook-ում խայթիչ հեգնանքով մեկնաբանություն է թողել իր ղեկավարի բազմամիլիոնանոց աշխատավարձի մասին:

Ինչպես գրում է Herald Sun-ը, Բոնը, ով աշխատելիս է եղել Lloyds Banking Group (LGB)-ում` որպես ղեկավարի օգնական, պարզապես ապշել է` տեսնելով իր նոր ղեկավարի` Անտոնիո Օրտա-Օսորիոյի աշխատավարձի չափը` տարեկան 21 միլիոն դոլար (13 միլիոն ֆունտ սթերլինգ) է:

«LGB-ի նոր գործադիր տնօրենը ժամում ստանում է 4000 ֆունտ սթերլինգ, իսկ ես` 7: Սա արդա՞ր է»,- գրել է Բոնը ֆեյսբուքյան իր պատին, այնուհետեւ` թե ինչո՞ւ են այդքան անարդար եղել իր հանդեպ. չէ՞ որ իր ընկերների հետ շփվելիս է եղել ոչ աշխատանքային ժամի եւ որեւէ գաղտնի տեղեկություն չի բացահայտել:

Ի դեպ, LGB-ն, որը ճգնաժամի մեջ է եւ բրիտանական կառավարության օգնության կարիքն ունի, Օրտա-Օսորիոյին մեծ աշխատավարձ է խոստացել` նրան Santander բանկից իր մոտ բերելու համար: