Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես «Առավոտն» արդեն հայտնել է, մարտի 26-ին Նոր Նորքում տեղի էր ունեցել ծեծկռտուք:
Այդ օրը երեկոյան Գայի արձանի մոտ ԲՄՎ 740 մակնիշի 55 ՌՕ 555 համարանիշի եւ ԲՄՎ X5 մակնիշի 88 ՈԼ 888 համարանիշի ավտոմեքենաների վարորդները ծեծի են ենթարկել 36-ամյա Արմեն Համլետի Սարգսյանին եւ դիմել փախուստի:
Տեղեկացել էինք, որ ԲՄՎ 740-ը գրանցված է Երեւանի բնակիչ Գագիկ Աբգարյանի, իսկ ԲՄՎ X5-ը՝ Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանի անունով:
Մեր տեղեկություններով՝ ծեծից հետո թաղման գնացած անձինք Զովունիում եւ Արգավանդ խճուղու վրա գործող «Վուլկան» խաղատան տերերն են: Մինչ ոստիկանությունը կփորձի հայտնաբերել նրանց, այս մարդիկ զբաղված են աջ ու ձախից անձեռնմխելիություն կորզել՝ իրար խառնելով ԱԺ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, որոնք ճնշում են գործադրում ոստիկանության վրա, որպեսզի վերջինս գործը փակի:
Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Նոր Նորքի քննչական բաժինը դիմել է դատարան՝ միջնորդությամբ, որպեսզի նշված մարդիկ հայտնաբերվելու դեպքում կալանավորվեն: