Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Sony ընկերությունը կթողարկի նոր PlayStation Portable-ի (PSP) տարբերակ, որի կոդավորված անունը NGP է (Next Generation Portable): Այն նվիրված է լինելու Ճապոնիայում տեղի ունեցած բնական աղետներին, որոնք մեծ ազդեցություն ունեցան ընկերության արտադրության վրա. գրում է Bloomberg-ը:
Նախատեսվում էր, որ Sony-ի նոր PlayStation Portable-ը այս տարվա վերջում` նախաամանորյա օրերին վաճառքի կհանվի ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ասիայում, սակայն այն շուկա դուրս կգա միայն մեկ տարածաշրջանում: Այս մասին հայտնել է Sony Computer Entertainment of America-ի նախագահ Ջեք Թրեթոնը: Սակայն ո՞ր տարածաշրջանում կվաճառվի նորույթը, դեռ հայտնի չէ:
Վերլուծաբանները նշում են, որ PlayStation Portable-ի նոր տարբերակի ուշացումը կարող է թուլացնել ընկերության դիրքերը եւ շուկան գրավելու առավել լայն հնարավորություններ տալ մրցակիցներին:
Wedbush Securities-ի վիդեոխաղերի փորձագետ Էդվարդ Վուն օրինակ է բերել Nintendo-ի 3DS շարժական խաղը, որն արդեն վերջին երկու ամիսների ընթացքում ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրոպայում:
«Եվ սա մեծացնում է մրցակցային այն խնդիրները, որոնց Sony-ին կբախվի: Ինչպես արդեն երեւում է, մոտ 8 ամսով նա հետ է մնում Nintendo-ից, եւ այս ուշացումը կարող է նույնիսկ մեկ տարի էլ լինել»,- ասել է Վուն: