Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ գյուղացին` հենց հողի հետ կապ ունեցող մարդը, կարող է գնալ խանութ եւ այնտեղից գնել հավկիթ կամ կանաչի, ուրեմն կա հոգեբանության խնդիր»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«ՉԻ» - Փաստորեն, ոչ թե վարչապետին գյուղ պետք է ուղարկել, այլ հոգեբանների: Հոգեբաններն էլ պիտի գյուղացիներին բացատրեին, որ խանութից ձու առնելը վկայում է, ասենք, անլիարժեքության բարդույթի մասին, որ սեփական բանջարանոցում կարելի է նաեւ կանաչի ցանել (ո՞ւմ մտքով կանցներ) եւ այլն: Մի խոսքով` կովերից պրծանք, ու հիմա արդեն ժամանակն է, որ երիտասարդ հանրապետականները շրջեն գյուղեգյուղ եւ գյուղացիներին բացատրեն, որ որոշակի իրավիճակներում հավերը ձու ածելու սովորություն ունեն, հետեւաբար` կարելի է որոշակի քաղաքականությամբ հավեր եւ աքլորներ պահել, պայմաններ ստեղծել նրանց որոշակի ֆիզիոլոգիական գործառույթների համար եւ դրանով իսկ հրաժարվել խանութից ձու առնելու արատավոր երեւույթից:
Ամեն դեպքում` քանի որ խոսք գնաց հոգեբանական խնդիրների մասին, մեզ մնում է միայն արձանագրել, որ հոգեբանական տեսանկյունից «երիտասարդ հանրապետական» արտահայտությունը ոչ թե կարգավիճակ է, այլ դիագնոզ:
Ի դեպ` ժամանակի ընթացքում բուժվում է: