Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում ընդդիմության գործելակերպի մասին խոսելուց խուսափող «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն այսօր էլ լրագրողներին խնդրեց իրեն նման հարցեր չտալ: «Մեկ է` չեմ պատասխանի»,- ասաց նա` իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ դա գլխավոր թեմայից`այն է` իշխանության հետ փոխհարաբերությունների հարցից շեղում է:
Ի դեպ, իշխանության հետ փոխհարաբերությունների մասին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ Արամ Կարապետյանի այսօրվա բանավեճը վերջում իսկական զավեշտի վերածվեց: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի թեմային` զրուցակիցները մեծ աղմուկ բարձրացրին` այն աստիճան, որ արդեն միմյանց չէին լսում ու խոսում էին գրեթե միաժամանակ: Նրանց բանավեճը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
Ա. Կարապետյան. «Մենք առաջարկում ենք ընտրությունների մասնակիցների ցուցակները փակցնել պատին»:
Հ. Սահակյան. «Վենետիկի հանձնաժողովը դրան տվել է բացասական գնահատական, փորձագետները հայտարարել են, որ դա մասնակցության գաղտնիության սկզբունքի խախտում է»:
Ա. Կարապետյան. «Վենետիկի հանձնաժողովը ասել է, որ Ազատության հրապարակը չի կարելի վերածել ատրակցիոնների, հիմա վերածել եք, չէ՞»:
Հ. Սահակյան. «Դե մտան Ազատության հրապարակ, ի՞նչ արեցին, դե հասկացանք, էլի, սպանեցիք ձեր Ազատության հրապարակով»:
Ա. Կարապետյան. «Մտանք Ազատության հրապարակ, կրակեցին, 10 հոգի մարդ զոհվեց»:
Հ. Սահակյան. «Այսինքն»:
Ա. Կարապետյան. «Այսինքն` ժամանակին սկսեցին ցույցեր խաղաղ, ցրեցին, ձերբակալեցին, կրակեցին»:
Հ. Սահակյան. «Անընդհատ թմբկահարում եք, եսիմ, չգիտեմ, ասում եք` ինչու չեք թողնում մտնենք Ազատության հրապարակ: Բայց ինչ արեցիք, ժողովուրդը սպասում էր` ինչ պիտի ըլներ, չարեցիք»:
Ա. Կարապետյան. «Պարոն Սահակյան, դուք թողեք, ձեր գործը չի, ձերը թողելն ա»:
Հ. Սահակյան. «Ես վստահ եմ` եթե մենք էդ անգամ էլ թույլ չտայինք, որ երթի մասնակիցները մտնեին, ապա հաջորդ միտինգի ժամանակ Մատենադարանի ամենաբարձր հարթակներից ամենամեծ պիտակներն ու որակումները կտային` այ, եթե մտնեինք Ազատության հրապարակ, աշխարհը փոխելու ենք եւ այլն»:
Ա. Կարապետյան. «Այո, դուք թույլ տվեք, մենք աշխարհը փոխենք կամ չփոխենք»:
Հ. Սահակյան. «Որպեսզի ժողովուրդը չհիասթափվի, դրա համար էլ թույլ չենք տալիս»: