կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-03 02:34
Առանց Կատեգորիա

Google Buzz-ի անվտանգությունը խստացվում է

Google Buzz-ի անվտանգությունը խստացվում է

Google Buzz սոցիալական ցանցի փորձարկումը լրջորեն քննադատվեց, քանի որ այն գործարկելիս  Gmail-ի բոլոր օգտատերերը մեխանիկորեն դարձան Google Buzz-ի օգտագործողներ. ադմինիստրացիան թույլտվության հարցում չէր արել Gmail-ի հասցեատերերին:

Google-ը համաձայնել էր անվտանգության մեխանիզմների համար հատկացնել  8.5 միլիոն դոլար: Սակայն էլեկտրոնային անվտանգության տեղեկատվական կենտրոնը (EPIC) դժգոհ է, որ դա չի արվում շահառուների կողմից ստեղծված ֆոնդի միջոցներով:

Չնայած փաստ է, որ հարցում է ուղարկվել Առեւտրի դաշնային հանձնաժողովին (FTC), որից պահանջվել է ներդնել  1.7 միլիոն դոլար: Այս կառույցն ավելի անկախ է, քան այն մի քանիսը, որոնք գումար են փոխանցել:

FTC-ն  Google-ում անցկացրած հետաքննության արդյունքում եկել էր այն եզրահանգման, որ Gmail-ը սխալ է օգտագործում իր օգտատերերի տվյալները` այն պահից սկսած, երբ ստեղծվեց Buzz-ը:

BBC-ն հաղորդում է, որ այս շաբաթվա սկզբին Google-ը համաձայնություն է ձեռք բերել FTC-ի հետ, համաձայն որի` անվտանգության համակարգը թարմացնելու է երկու տարին մեկ անգամ` առաջիկա քսան տարիների ընթացքում:

«Մենք 100 տոկոսով երաշխավորում ենք, որ մեր անվտանգության նոր մեխանիզմները կպաշտպանեն մեր բոլոր օգտատերերի շահերը»,- ասված է համաձայնագրում:

Նշենք, որ Buzz-ը ստեղծվել է անցյալ տարվա փետրվարին: Այն, ինչպեսեւ մյուս սոցցանցերը, հնարավորություն է տալիս կարճ հաղորդագրություններ տարածել, կարդալ ընկերների հաղորդագրությունները եւ մեկնաբանություններ թողնել դրանց տակ: