|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ռեալի» պաշտպան Մարսելոն պատմել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանիել Ալվեշին, որ ինքը սիմուլյանտություն է արել «Էլ կլասիկոյի» ժամանակ:
Հիշեցնենք, որ հանդիպման 53-րդ րոպեին, երբ արքայականը 10 խաղացողով էր մնացել, Մեսսին հաջողությամբ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 82-րդ րոպեին Մարսելոյի հետ պայքարում մրցավարը խախտում արձանագրեց: Ռոնալդուն չվրիպեց 11 մետրանոց նշանակակետից: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Ալվեշի խոսքերով` Մարսելոն իբր պատմել է իրեն, որ իրականում ոչ մի խախտում էլ չի եղել` ինքը դիմել է սիմուլյացիայի, որպեսզի կարողանա ազդել հանդիպման ելքի վրա։
Նշենք, որ Ալվեշը տուգանային հրապարակում սահընկում կատարեց և առաջինը գնդակին դիպչելու փոխարեն դիպավ Մարսելոյին, վերջինս էլ կորցրեց հավասարակշռությունը: