Թուրքական բոլոր կայքերն արդեն ողողվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթով: Թուրքերը, ասես, նշում են իրենց հաղթանակը:
Կայքերից Haberturk-ը գրել է. «Օբաման ցեղասպասնություն չասաց, բայց օգտագործեց «Մեծ եղեռն» արտահայտությունը»:
Կայքն անդրադարձել է նաև Հայկական սփյուռքին: «ԱՄՆ նախագահի ելույթից հետո Հայկական սփյուռքը բողոք է բարձրացրել: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Օբաման բառախաղ է անում «ցեղասպանություն» բառի հետ և խուսափում ճշմարտություններից»,- գրել է կայքը:
Կայքն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Համբարյանի այն խոսքերին, թե «Օբամայի` Անկարային գոհացնելու համար արած ապակողմնորոշող հայտարարությունը միայն կարող է մեկուսացնել Վաշինգտոնին»: