|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել էր գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար:
Թուրքական Haberler կայքն անդրադարձել է Հռոմի պապի ելույթին՝ թեթևացած հայտնելով, թե նա այս անգամվա ելույթում չի արտասանել «ցեղասպանություն» բառը, ինչպես արել էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ:
Կայքը նշում է, որ Հռոմի պապը «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել է «հայկական մեծ ողբերջություն» եզրույթը:
Կայքը նշել է նաև, որ Հռոմի պապը մեղադրել է գերտերություններին նախորդ դարում հայերի սպանության ժամանակ լուռ մնալու համար:
«Նախորդ դարում այդքան շատ` միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,- ասել էր Հռոմի պապն իր ելույթում: