Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թերթի տեղեկություններով` երկու օր առաջ Էջմիածին քաղաքում ձերբակալվել է հանրությանը բավական հայտնի Սուսաննա Հարությունյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսվա նախնական կալանք է սահմանել նրա նկատմամբ:
Վերջինս միշտ հասարակական-քաղաքական բավականին խայտաբղետ գործունեություն է ծավալել: Նա իշխանությունների հետ է եղել, երբ իշխանություններն իրեն օգնել են: Ընդդիմության հետ է եղել, երբ իշխանություններն իրեն չեն օգնել: Տարիներ առաջ նա նույնիսկ առաջադրել էր իր թեկնածությունը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում: Եվ գրեթե միշտ նրա անունը հիշատակվել է քրեական տարբեր գործերի շրջանակում:
Իսկ այս անգամ, մեր տեղեկություններով, Ս. Հարությունյանին չարաշահումներ կատարելու մեջ մեղադրում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Ի դեպ, ասում են` Էջմիածնում եւ ընդհանրապես Արմավիրի շրջանում, Հ. Հակոբյանի բողոքների արդյունքում մոտ 20 հոգի հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:
Իսկ Ս. Հարությունյանը Հ. Հակոբյանին պատկանող երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրենն է եղել: Ի դեպ, այս գործարանի հետ կապված` եղեգնուտցիները միշտ խնդիրներ են ունեցել Հ. Հակոբյանի հետ: Վերջինս հիմա ցանկանում է ստանալ ՀՀԿ-ի համաձայնությունը ԱԺ ընտրությունների ժամանակ Էջմիածնում Սեյրան Սարոյանի փոխարեն իր թեկնածությունն առաջադրելու համար: