կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 08:48
Քաղաքական

Պատգամավորուհու հորը մեկուսացրել են

Պատգամավորուհու հորը մեկուսացրել են

«Հրապարակը» գրում է.  «Արդեն մի քանի ամիս է՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, որն ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, գալիս է գործի, բայց մեկուսացված է աշխատանքից:

Քաղաքապետը նրան ոչ մի հանձնարարություն չի տալիս՝ ամեն կերպ ցույց տալով, որ աշխատանքից հեռացման դիմում գրի: Այս պատմությունը քաղաքում բոլորը գիտեն: Բանը հասել է նրան, որ մշակույթի բաժնի պետի պարտականությունները դրվել են նոր աշխատողի՝ Հարություն Սաֆարյանի վրա, որին քաղաքապետարանում ժամանակավոր պաշտոնակատար են համարում: Ըստ քաղաքապետի մամուլի քարտուղարի, նման բան չկա, եւ բաժնի պետ մնում է Արտաշես Կարապետյանը, իսկ Սաֆարյանի գալով՝ ուղղակի ծանրաբեռնվածության վերաբաշխում է կատարվել:

Քաղաքապետի եւ մշակույթի բաժնի պետի միջեւ ծայր առած լարվածության պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջում: Պատմում են, որ այն սկսվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցելությունից: Արտաշես Կարապետյանը Լենինական հանրապետականի կրծքանշանով է բեմ բարձրացել եւ դրանով, իբր, զայրացրել է Ծառուկյանին: Մյուս վարկածի համաձայն, Գյումրու քաղաքապետին զայրացրել է այն, որ մշակութային միջոցառումներից մեկի ժամանակ Կարապետյանը գովել է նախկին քաղաքապետին:

… Իսկ գյումրեցիներն ուշի ուշով հետեւում են նրա եւ քաղաքապետի պայքարին: Նույնիսկ հաշվել են, թե քանի հանրապետական է գործից հանել Սամվել Բալասանյանը, ասելով. «Եթե կարողանա Արտաշին ազատել, սա կլինի 173-րդ ազատված հանրապետականը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: