Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
- Այսօր Սերժ Սարգսյանի համար Ռոբերտ Քոչարյանը վտանգ ներկայացնո՞ւմ է:
- Իհարկե, ոչ:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Իսկ ինչո՞ւ պետք է սպառնա:
- Շատ փորձագետներ են ասել, որ նա ամեն գնով ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, բնականաբար, ոչ երկրորդ դեմքի կարգավիճակով:
- Իսկ ինքը նման բան ասե՞լ է:
- Իր հայտարարությունների ենթատեքստում կարելի է դա հասկանալ:
- Օրինա՞կ:
- Օրինակ` իր հայտարարությունն այն մասին, որ եթե ինքը լիներ իշխանության, նման բան չէր լինի եւ մեկ այլ հայտարարություն, թե պետք է ազատ մրցակցային դաշտ ստեղծել:
- Հիմա Ընտրական օրենսգիրքն է քննարկվում, եւ հասարակության բոլոր անդամները քննարկում են: Այսինքն` մեր հասարակության բոլոր անդամները պատրաստվում են պատգամավոր կամ նախագահ դառնա՞լ:
- Երբ Քոչարյանը հայտարարություն արեց, դեռ ԸՕ քննարկումները չէին սկսվել:
- Գործող նախագահը նման հայտարարություններ չի՞ արել:
- Այդ դեպքում ամեն ինչ տրամաբանական է:
- Այսինքն` մարդը, որ 10 տարի ղեկավարել է երկիրը, պիտի գնա ու իրեն չպե՞տք է երկրի ճակատագիրը մտահոգի:
- Այսինքն` նրա հայտարարությունները Դուք անկեղծ մտահոգությո՞ւն եք համար, նա նկրտումներ չունի՞:
- Այո, ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահի միջեւ որեւէ խնդիր չկա: Նրանք 1978 թվականից ընկերներ են:
- Իսկ Ձեր պնդումները տեղեկության վրա՞ են հիմնված, թե՞ Ձեր կարծիքն է: Այսինքն` մինչեւ հիմա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը շարունակո՞ւմ են մտերիմ հարաբերությունները, հանդիպո՞ւմ են միմյանց, թե՞ նախկին ընկերության իներցիան եք պրոյեկտում:
- Ես իներցիայով չեմ ասում, բայց միաժամանակ տեղեկության վրա էլ հիմնված չէ, որովհետեւ եթե ես փորձեմ տեղեկություններ հավաքել, կնշանակի, որ ես կասկածներ ունեմ: Բայց ես կասկած չունեմ:
- Այսօր մեր երկրում արդարության պակաս կա: Համաձա՞յն եք: Մարդկանց իրավունքները գրեթե զանգվածաբար ոտնահարվում են:
- Գիտեք բավականին բարդ հարց է եւ լուրջ ուսումնասիրություն է անհրաժեշտ: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Բայց միանշանակ, դրականը շատ է:
- Շատ մասնագետներ են ասել, որ դատա-իրավական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան:
- Իհարկե, 100 տոկոսանոց արդարություն չկա: Դուք արդարադատության խորհրդանիշը տեսե՞լ եք` Ֆեմիադային: Կշեռքը մի քիչ թեքված է: Եվ ընդհանրապես, 100 տոկոսանոց ոչ մի բան չի լինում, որովհետեւ մարդկությունը ձգտում է դեպի զարգացում: