Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել են, որ արարողություններին չեն մասնակցելու։
MediaHub-ին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը նշել է, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։
168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակին որոշ հարցեր է ուղղել՝ ճշտելու համար՝ արդյոք նա ստացե՞լ է հրավեր և ի՞նչ որոշում է կայացրել արարողություններին մասնակցելու վերաբերյալ:
«Այո, ՀՀ երրորդ նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացել է հրավեր՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսված արարողություններին՝ Սրբալույս Մյուռոնօրհնությանը և Մայր Տաճարի վերաօծմանը:
Սերժ Սարգսյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացրել, որ, ցավոք, չի կարող ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը:
ՀՀ երրորդ նախագահն իր այդ որոշման մասին Վեհափառ Հայրապետին հայտնել է դեռևս օրեր առաջ՝ Վեհափառի հրավերով Սուրբ Էջմիածին այցի ժամանակ՝ Մայր Տաճարում իրականացված մեծածավալ աշխատանքներին ծանոթանալուց և Կաթողիկոսի հետ համազգային կարևորագույն խնդիրների շուրջ զրուցելուց հետո»,-պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: