|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում մարտի 30-ին եւ 31-ին կանցկացվի Հեքիաթագիտության 3-րդ գիտաժողովը` «Արեւելյան հեքիաթ. արեւելքը հեքիաթում» խորագրով:
Գիտաժողովը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող հեքիաթների 3-րդ փառատոնի միջոցառումներից է, հովանավորը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն է:
«Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի արեւելյան հեքիաթների թարգմանություններին, հայկական հեքիաթներում առկա արեւելյան մոտիվներին, ինչպես նաեւ արեւելյան հեքիաթների պատմողական յուրահատուկ ոճին»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, Հայաստանում միակ հեքիաթագետ, գիտաժողովի պատասխանատու Ալվարդ Ջիվանյանը:
Գիտաժողովի թեմաները հետաքրքիր են եւ հնչեղ` «Չինաստան. կախարդական աշխարհի խորհրդանիշը», «Հայկական փերիների արեւելյան դիմագծի փոխակերպումների շուրջ», «Հայկական հեքիաթների դերվիշը», «Բանահյուսական գրառումներ Թուրքիայի կրոնափոխ համշենահայերի» եւ այլն:
Ալ. Ջիվանյանը նաեւ նշեց, որ գիտաժողովին նախատեսվում է ֆրանսիացի հայտնի ասացող Լորելին Կունիգի մասնակցությունը:
Գիտաժողովի նյութերը կտպագրվեն «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսում: Մուտքն ազատ է: