կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-20 01:38
Սպորտ

ՀՖՖ-ն տեղեկացնում է

ՀՖՖ-ն տեղեկացնում է

Մարտի 26-ին կայանալիք ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան հանդիպման կապակցությամբ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայացրեց Ռուսաստանի ազգային հավաքականի ծրագիրը:

 

Ներկայացնում ենք ՌՖՄ-ի կողմից ներկայացված ծրագիրը`

25.03.11 12:00 Ժամանում Երևան

25.03.11 16:30 Հավաքականի գլխավոր մարզչի մամուլի ասուլիս, «Հանրապետական» մարզադաշտ

25.03.11 17:00 փակ մարզում (առաջին 15 րոպեն բաց է ԶԼՄ-ի համար)

26.03.11 19:00 խաղ Հայաստան-Ռուսաստան

26.03.11 23:00 Մեկնում Երևանից

 

Ներկայացնում ենք նաև ՀՖՖ-ի և ՌՖՄ-ի համատեղ իրականացվող ընկերական հանդիպումների ցանկը`

25.03.11 15:00 Հայաստանի և Ռուսաստանի վետերանների հանդիպում, «Միկա» մարզադաշտ

26.03.11 12:00 Հայաստանի և Ռուսաստանի պատանի ֆուտբոլիստների հանդիպում, «Փյունիկ» մարզադաշտ

26.03.11 13:00 Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների երկրպագուների հանդիպում, «Փյունիկ» մարզադաշտ

 

Երկրպագուների ուշադրությանը` մարտի 26-ին կայանալիք ԵՎՐՈ-2012 Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպմանը գործելու է նաև երկրորդ մուտքը մարզադաշտ` Չարենց փողոցից: