|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վերջերս ԱՄՆ դեսպանատունը հարցումներ է ստացել` կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Դրանցում հասցեատիրոջը հայտնում են, որ վերջինս «Գրին քարտ» է շահել կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք, և առաջարկում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու և «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել:
Դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «Գրին քարտի» վիճակախաղի շահողներին էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկում: DV-2012 ծրագրում շահելու մասին տեղեկություն ստանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է www.dvlottery.state.gov կայքում: Դա անելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման համար, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: