Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգությունը» մանդատները վայր չի դնի, իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանի բեղերը` խնդրեմ:
Վաղուց այսպիսի ազդեցիկ քաղաքական ակցիայի առաջավոր մարդկությունն ականատես չէր եղել, իսկ նրա հարավկովկասյան հատվածն առավել եւս: Կովկասցի տղամարդը բեղերը սափրի՞: Էն էլ ինչի՞ համար` մի կոալիցիոն հայտարարագրի:
«Ժառանգության» ֆրակցիան, որ Րաֆֆի Հովհաննիսյանին առանց բեղի չէր տեսել, խուճապի մեջ է: Զարուհի Փոստանջյանն ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը եւ սահմանափակվում է` Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հանկարծակի կերպարանափոխումը գնահատելով որպես «Ժառանգության» կողմից հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուն ուղղված քայլ:
Պակաս տագնապած չեն նաև Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը, ովքեր, որքան էլ ցանկանան, չեն կարողանա հետևել իրենց կուսակցապետի օրինակին: Բեղեր չունեն, իսկ վայր դնելու ավելի հարմար բան, քան մանդատն է, պարզապես չկա:
Լրագրողների հարցումները «Ժառանգական» տղամարդիկ ուղղել են բոլորովին այլ ոլորտ եւ հոգիներն ազատել մի հայտարարությամբ, թե իրենք տեղյակ չեն եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հացադուլ է սկսել:
Այս ամենի բուն մեղավորը, սակայն, բեղերը սափրելու փաստը փորձել է չքաղաքականացնել եւ հայտարարել է, որ նման քայլի է դիմել մեկ-երկու սպիտակ մազերի պատճառով, որոնք ի հայտ էին եկել թավ բեղերի մեջ: Իսկ հացադուլը, ինչպես ասել է նա, կշարունակի իր ընտանեկան հարկի տակ: