կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-21 10:00
Քաղաքական

ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Հրապարակ»

ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը: Նա նեղ շրջապատում վերջին դեպքերից հետո հայտնել էր մանդատը վայր դնելու իր ցանկության մասին, սակայն տարբեր անձանց միջոցով սկսված բանակցությունների արդյունքում հասել էին նրան, որ Օսկանյանն առայժմ հայտարարել է միայն ԲՀԿից դուրս գալու մասին՝ առկախելով մանդատը դնելու ցանկությունը:

 

Այժմ նախկին արտգործնախարարը լռում է մանդատը դնել-չդնելու վերաբերյալ, և դժվար է ասել՝ իսկապես նա կանի՞ այդ քայլը մյուս շաբաթ, թե՞ ոչ, իսկ գուցե նման լուրեր տարածում են ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ կանգնածնե՞րը: ԲՀԿ համամասնական ցուցակով պարզ չէ, թե ում բաժին կհասնի, թափուր մնալու ենթակա մանդատը, քանի որ ցուցակի բագմա-թիվ ներկայացուցիչներ դե յուրե կամ դե ֆակտո կապ չունեն ԲՀԿ-ի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ում որևէ մանդատի թափուր լինելու դեպքում կառաջնորդվեն ոչ թե ցուցակի հորիզոնականներով, այլ դա կհարմարեցնեն իրենց, այնպես որ, մանդատը բաժին հասնի «Կասեցում» շարժման ակտիվիստ, ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում