Միասին կարող ենք
կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-25 15:35
Քաղաքական

Փաշինյանի էդ սրտիկի հետևում երևում է Ալիևի բեղերը. Արմեն Աշոտյան

Փաշինյանի էդ սրտիկի հետևում երևում է Ալիևի բեղերը. Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է մենամարտում ՀՀ քաղաքացիների հետ»- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Այն բոլոր տեսարանները, որոնք մենք տեսնում ենք «ախմախ» ավտոբուսի շրջանառության ժամանակ, վկայում են մեկ բանի մասին, որ այն, ինչը սարքած չէ, վատ է Նիկոլի համար, իսկ սարքած չէ շատ բան, և չեն կարողանում ամեն ինչ սարքել։ Մենամարտը ՀՀ քաղաքացու հետ Նիկոլը պարտվում է։ Սա չի նշանակում, որ նա ընտրություններում անպայման պարտվել է, ու մեր առաջարկն ուժի մեջ է, որ առանց փողոցային պայքարի՝ իմպիչմենտի առթիվ նախաձեռնված փողոցային ճնշման, նախընտրական, ընտրական ու հետընտրական փուլերում ընդդիմության համընդհանուր հաղթանակի հարցում որևէ փորձ կհամարեմ հանցավորություն»,- ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով օրերս մետրոյում արցախցու և Փաշինյանի բանավեճին,Արմեն Աշոտյանն ասաց, որ դա վկայում է այն մասին, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն վախենում խոսել

«Որքան էլ Նիկոլը փորձում է վախի մթնոլորտ սերմանել, որքան էլ իր սպասարկուներն ասում են, որ դա ժողովրդավարություն է, ապա ասեմ, որ ժողովրդավարությունը մեր ժամանակ էր։ Բաղրամյանում ինչ ասես իմ մասին չէին գոռում, երբ կրթության նախարար էի։ Դրանից ավելի բարձր ժողովրդավարությո՞ւն»,- ասաց  նա։

Վերջինս նաև հավելել է, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրության էր գնում՝ ժողովրդին խաբելով։

«Նրա նախընտրական ծրագիրը խաբեություն էր ոչ միայն տնտեսական, սոցիալական և այլ բլոկներով, այլև Արցախի մասով։ Վերարտադրվելուց հետո, երբ կառավարությունը նույն դրույթները ներառեց իր ծրագրում, ընդդիմությունը 4-5 տարի ասում էր, որ դու լեգիտիմ չես, որովհետև քո քայլերը հակասում են քո ծրագրին։ Նիկոլն այս անգամ «ազնիվ» է՝ իր անհայրենիքությունն է ցույց տվել։ Եթե 2026-ին նա վերալեգալացվեց որպես վարչապետ, ապա ոչ ոք չի կարող ասել, որ նա խաբել է ժողովրդին, որովհետև ինքը այլևս չի խաբում։ Ինքն ասում է, որ այլևս Արցախ չկա, կա Ղարաբաղ, և Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութւոմ։