|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ելք» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր դիմում է գրել ԱԺ ղեկավար Արա Բաբլոյանին` պատգամավորական լիազորությունները վայր դնելու վերաբերյալ:
Նշենք, որ այսօր մի խումբ պատգամավորներ վերցրել են իրենց պատգամավորական մանդատը` երդվելով ԱԺ նիստերի դահլիճում: Նրանց մեջ էր նաև Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը դիմում է գրել ԱԺ ղեկավարաությանը` իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին, քանի որ պետք է ընտրություն կատարեր պատգամավորական մանդատի և Երևանի ավագանու մանդատի միջև: Այդ մասին մեկ այլ դիմում նա ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ալեն Սիմոնյանը նշում է, որ արել է այդ քայլը` հանուն Երևանի, հանուն այն բազմաթիվ խնդիրների լուծման, որոնց առջև այսօր կանգնած է Երևանը:
