|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Էրզրում նահանգի Հորասան շրջանում վարսավիրությամբ զբաղվող և «Հորասանցի բեղավոր» մականունը ստացած Հաջի Մուհամմեթ Քըրբաչն արդեն 50 տարուց ավելի է` չի կտրում բեղերը. հաղորդում է CNN-ի թուրքական ծառայությունը:
Քըրբաչը նշում է, որ 1.5 մետր երկարությամբ բեղերն աճեցնում է 25 տարեկանից: Մասնակցել է Թուրքիայի Բեղերի մրցույթին և հաղթել: Բեղերը չկտրելու որոշումը կայացրել է կնոջը կորցնելուց հետո, քանի որ կինը սիրում էր դրանք: «Մտածում եմ, որ մինչև մահ չեմ կտրելու բեղերս, սա իմ հարստությունն է, քանի որ դրանց շնորհիվ եմ հայտնի դարձել: Բոլորը հետաքրքրվում են և գալիս նկարվում: Այստեղ են գալիս Կարսից, Վանից, Աղրըից»:
Նշենք, որ Քըրբաչն ունի 5 երեխա և 36 թոռ:

