Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Այս գիշեր` ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի 007 ՕՍ 64 պետհամարանիշով և ՎԱԶ 21099 մակնիշի 30 ՕՍ 008 պետհամարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տեղում զոհվել են ավտոմեքենաներից մեկի վարորդը` 1963 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը և ուղևորը (ինքնությունը ճշտել չի հաջողվել):
Փրկարարները զոհվածների դիակները դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: